Ո՞ր ապրանքներն են ենթակա դրոշմավորման

Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված կրիչների վրա իրացման ցանկացած փուլում դրոշմապիտակի առկայությունը պարտադիր է, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված կրիչի կամ դրա փաթեթավորման վրա պարտադիր կերպով պետք է հայերեն նշված լինեն ստեղծագործության անվանումը, արտադրող կամ ներմուծող անձի լրիվ անվանումը, հասցեն:

Դրոշմապիտակները փակցվում են կրիչի տուփի, փաթեթավորման այնպիսի հատվածում, որի նյութը ապահովում է դրոշմապիտակի հուսալի փակցնումը: Կափարիչով տուփի դեպքում դրոշմապիտակը փակցվում է տուփի բացվող մասի վրա:

Նախորդ նմուշի դրոշմապիտակը կիրառությունից հանելու կապակցությամբ վերադրոշմավորման անհրաժեշտության դեպքում նոր նմուշի դրոշմանիշը փակցվում է տուփի կամ փաթեթավորման այն հատվածում, որտեղ դրոշմապիտակ փակցված չէ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել