Հյուպատոսական հիմնարկի ղեկավարի պարտականությունները ՀՀ քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքները պաշտպանելիս

Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը պարտավոր է միջոցներ ձեռնարկել, որպեսզի Հայաստանի Հանրապետության քաղաքացիները և իրավաբանական անձինք օգտվեն բոլոր այն իրավունքներից, որոնք տրվում են նրանց նստավայր պետության օրենսդրությամբ և այլ միջազգային պայմանագրերով, որոնց մասնակիցներն են Հայաստանի Հանրապետությունը և նստավայր պետությունը, ինչպես նաև միջազգային նորմերով և սովորույթներով:

Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը պարտավոր է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից և իրավաբանական անձանցից, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիներից ընդունել ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր դիմումներ:

Հյուպատոսական հիմնարկի ղեկավարը պարտավոր է միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց խախտված իրավունքները վերականգնելու համար:

Հյուպատոսական հիմնարկի ղեկավարն իր հյուպատոսական տարածաշրջանի սահմաններում պարտավոր է աջակցել Հայաստանի Հանրապետության պետական մարմինների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ներկայացուցիչներին, գործուղման մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին` նրանց ծառայողական պարտականությունների կատարման գործում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել