Ի՞նչ սորտերի խաղողներից է թույլատրվում պատրաստել հայկական կոնյակի, բրենդիի և խաղողի օղիների գինենյութերը

Հայկական կոնյակի գինենյութերը պետք է պատրաստված լինեն Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում աճեցված խաղողի հետևյալ սորտերից՝ Ոսկեհատ, Մսխալի, Ճիլար, Գառան դմակ, Կանգուն, Կախեթ, Լալվարի, Ազատենի, Մեղրաբույր, Ռքածիթելի, Բանանց, Մասիս, Վանի, Խնդողնի, Թոզոտ, Սևենի և Սև Արենի:

Թույլատրվում է հայկական կոնյակի գինենյութերի արտադրության համար թույլատրված խաղողի սևապտուղ՝ Սև Արենի, Կախեթ, Խնդողնի, Թոզոտ կամ Սևենի սորտերից հայկական կոնյակի գինենյութ պատրաստել միայն խաղողից պտղամաշկն անմիջապես անջատելու եղանակով (սպիտակի եղանակ) ստացված խաղողի քաղցուից:

Բրենդիի գինենյութերը պետք է պատրաստված լինեն Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում աճեցված խաղողի հետևյալ սորտերից՝ Ոսկեհատ, Ճիլար, Գառան դմակ, Կախեթ, Լալվարի, Ազատենի, Կանգուն, Մեղրաբույր, Ռքածիթելի, Բանանց, Մսխալի, Վանի, Ալիգոտե, Շենին, Կոլոմբարդ-Բ, Ֆոլ Բլանշ Բ, Ուգնի Բլանք Բ, Մասիս, Սև Արենի, Տիգրանի, Խնդողնի, Թոզոտ, Սևենի, Անահիտ, Այգեզարդ, Արևշատ, Շահումյանի, Վարդագույն Երևանի, Արմենիա, Այվազյանի բերքատու, Այվազյանի պահունի, Այվազյանի խոշորապտուղ, Էրեբունի, Հայաստան և Հայրենիք:

Թույլատրվում է Բրենդիի գինենյութերի արտադրության համար օգտագործվող խաղողի սևապտուղ սորտերից բրենդիի գինենյութ պատրաստել միայն սպիտակի եղանակով:

Խաղողի օղիների գինենյութերը պետք է պատրաստված լինեն Հայաստանի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում աճեցված խաղողի հետևյալ սորտերից՝ Ոսկեհատ, Մսխալի, Ճիլար, Գառան դմակ, Սև Արենի, Կախեթ, Լալվարի, Սպիտակ Արևիկ, Սպիտակ Ալդարա, Սպիտակ Մուսկատ, Վարդագույն Մուսկատ, Սապերավի, Ալիգոտե, Պինոներ, Ազատենի, Կարմրահյութ, Հաղթանակ, Արմ ՍԽԻ, Նռնենի, Կանգուն, Հադիսի, Մուսկատ հայկական, Տիգրանի, Ուրարտու, Ներկառատ, Մեղրաբույր, Սևակի, Բերքանուշ, Ռքածիթելի, Բանանց, Կաբերնե սովինյոն, Շարդոնե, Ռիսլինգ, Խնդողնի, Բուրմունք, Թոզոտ, Սևենի, Եղեգնաձորի 1, Եղեգնաձորի 2, Եղեգնաձորի 3, Եղեգնաձորի 4, Մսխալի, Արարատի, Այգեզարդ, Արևշատ, Մասիս, Շահումյանի, Վարդագույն Երևանի, Արմենիա, Անահիտ, Այվազյանի բերքատու, Այվազյանի պահունի, Այվազյանի խոշորապտուղ, Էրեբունի, Հայաստան, Պոդարոկ Ռոսիի, Վանի, Շենին, Կոլոմբարդ-Բ, Ֆոլ Բլանշ Բ, Ուգնի Բլանք Բ և Հայրենիք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել