Ի՞նչ կարգով է դատական հանձնարարությունը կատարվում

Դատական հանձնարարությունը կատարվում է դատական նիստում:

Գործին մասնակցող անձինք պատվիրված նամակով` հանձնման մասին ծանուցմամբ տեղեկացվում են նիստի ժամանակի և վայրի մասին:

Նրանց չներկայանալն արգելք չէ նիստի անցկացման համար:

Դատական հանձնարարությունը կատարելու մասին կայացվում է որոշում, որը բոլոր նյութերի հետ միասին անհապաղ ուղարկվում է գործը քննող դատարան:

Հանձնարարությունը կատարող դատարանին ցուցմունքներ տված գործին մասնակցող անձինք կամ վկաները գործը քննող դատարանի նիստին մասնակցելիս ցուցմունքներ տալիս են ընդհանուր կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել