Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ հունիսի 25-ի ցերեկը, 26-ին գիշերը և կեսօրից հետո, 27-29-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22մ/վրկ արագությամբ: Հունիսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում` հունիսի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 27-30-ին՝ գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևելյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 25-26-ին ցերեկը աստիճանաբար կնվազի 4-7 աստիճանով:
