CDC-ն` ԱՄՆ Հիվանդությունների կանխարգելման կենտրոնը տեղեկացնում է, որ 2022թ․ հունիսի 12-ից օդային ճանապարհով ԱՄՆ մեկնող 2 տարեկան և բարձր ուղևորներից այլևս չի պահանջվելու ինքնաթիռ նստելուց առաջ ներկայացնել ՔՈՎԻԴ-19-ի բացասական թեստ կամ ՔՈՎԻԴ-19-ով վարակված լինելու և բուժվելու մասին տեղեկանք։
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։
COVID-19 համավարակի պայմաններում ճանապարհորդության և թեստավորման պահանջների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար խնդրում ենք այցելել https://am.usembassy.gov/u-s-citizen-services/covid-19-information/ կայքը:
Վիզաներին առնչվող ծառայությունների ներկայիս կարգավիճակը. Երևանում ԱՄՆ դեսպանատունը ներկայումս մշակում է ներգաղթային վիզաների բոլոր կատեգորիաները, K նախաամուսնական վիզաները և ուսանողական և փոխանակման ծրագրով այցելուների ոչ ներգաղթային արտոնագրի դիմումները: Երբ համավարակի հետ կապված տեղում տիրող իրավիճակը թույլ տա, մեր դեսպանությունը կսկսի ընթացք տալ հավելյալ ոչ-ներգաղթային վիզաների տրամադրմանը առնչվող գործերին։ Մենք ակնկալում ենք, որ վիզաների գործերի ծավալն ու հերթագրման ժամանակացույցը կախված կլինի տեղական համավարակային իրավիճակից։ Ոչ-ներգաղթային և ներգաղթային վիզաների բոլոր ծառայությունների մատուցումը կվերսկսվի միայն բավարար ռեսուրսների և ապահով միջավայրի առկայության դեպքում։