Մի շարք հայկական արտադրողների, խոշոր ընկերությունների ապագան և գոյությունը վտանգված է. Տիգրան Արզաքանցյան

«Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ամերիկյան դոլարը դրամի համեմատ շարունակում է գահավիժել։ Մասնագետները պայմանավորում են մի շարք գործոններով՝ առաջին հերթին առանձնացնելով Հայաստան ռուսաստանցիների բերած դրամական միջոցները և վերջին շրջանում ռուբլու կայունացումը։ Կենտրոնական բանկից էլ շեշտում են՝ փոխարժեքը ձևավորվում է շուկայում ազատ առաջարկի և պահանջարկի հիման վրա։

Իսկ այս ամենի պատճառով տուժում են հայկական արտադրողները, այն արտադրողները, որոնց պատերազմից հետո հորդորում էին ուժեղնալ, աճել հզորանալ, որովհետև երկրի հենասյունը հենց նրանք էին։

Մինչդեռ այսօր պարզվում է արտադրողներին պետությունը մենակ է թողել աշխարհաքաղաքական խմորումների պատճառով առաջ եկած հազար ու մի խնդիրների թնջուկում։

Մի շարք հայկական արտադրողների, խոշոր ընկերությունների ապագան և գոյությունը վտանգված է։

Դեռ որքա՞ն կշարունակվի դրամի կտրուկ արժևորման այս միտումն ու ինչպե՞ս այն կանդրադառնա տնտեսության վրա։ Անորոշությունը մեծ է․․․»,- գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել