Հիվանդին առանց հարգելի պատճառի օգնություն ցույց չտալն այն անձի կողմից, ով պարտավոր էր դա ցույց տալ, եթե հիվանդի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով:Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է հիվանդի մահ՝պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Հանցագործության օբյեկտը համարվում է տուժողի կյանքը և առողջությունը: Հանցագործության օբյեկտիվ կողմից կատարվում է անգործությամբ,այն է՝առանց հարգելի պատճառների հիվանդին օգնություն ցույց չտալը բժշկի, նաև այն անձի կողմից, ովքեր օրենքի կամ հատուկ կանոնակարգի համաձայն պարտավորն էին ցույց տալ այդ օգնությունը:
Հանցագործության սուբյեկտ կարող են լինել բժշկական անձնակազմի աշխատողները՝բժիշկները,բուժ քույրերը, դեղագործները և այլ անձինք, որոնք օրենքի ուժով պարտովոր են հիվանդին օգնություն ցույց տալ: