Թափուր հաստիք՝ Ազգային ժողովում

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 20-ին կարգադրություն է ստորագրել, որում ասվում է.

«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասով եւ հիմք ընդունելով Ազգային ժողովի նախագահի 2010 թվականի մայիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» Կ-93-Ա կարգադրության հավելվածի 4-րդ կետը` կարգադրում եմ.

ՀաստատելԱզգայինժողովի աշխատակազմի իրավական ապահովման եւ սպասարկման բաժնի գլխավոր մասնագետի ( ծածկագիր` 1-2.2-120 ) թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի կազմը` համաձայն հավելվածի»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել