Վարժական հավաքներից ազատման կարգ կմշակվի

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մի շարք օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծ, որով սահմանվելու է վարժական հավաքներից ազատման կազմակերպման և իրականացման կարգը։

Iravaban.net-ը հայտնում է, ոչ նախագծի ընդունմամբ կապահովվի խաղաղ ժամանակ անցկացվող վարժական հավաքների ժամանակ ընկերությունների գործունեության անընդհատությունը, միևնույն ժամանակ զորավարժություններին և զինվորական վարժանքներին՝ ազատման իրավունք ստացած պահեստազորայինների մասնակցության ապահովում:

Վարչական պատասխանատվության մեխանիզմների կիրարկման արդյունքում կբարձրացվի կազմակերպությունների կողմից զորահավաքային նախապատրաստության ոլորտի պարտականությունների կատարման պատասխանատվությունը և որի արդյունքում նաև զորահավաքային նախապատրաստության միջոցառումների արդյունավետությունը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ վարժական հավաքներին շատ հաճախ ընդգրկվում են աշխատող պահեստազորայիններ, որոնք կարևոր և առանցքային դեր ունեն կազմակերպությունների համար, և դա խաթարում է կազմակերպությունների ընթացիկ և բնականոն գործունեությունը:

«Բացի այդ բարձր որակավորում ունեցող և մասնագիտական հմտություններ ունեցող աշխատակիցները, կամ ղեկավար աշխատակիցները, ովքեր ապահովում են կազմակերպությունների ընդհանուր ղեկավարումը, ստանում են բարձր աշխատավարձեր, և գործատուն ստիպված է լինում պահպանել վերջիններիս վարձատրությունը, ըստ այդմ կրելով ֆինանսական մեծ կորուստներ:

2021 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներից սկսած, ոլորտային տարբեր կազմակերպություններից ամրագրման ենթակա պաշտոնների վերաբերյալ ներկայացված որոշ դիմումներում, առանցքային մասնագետների ամրագրման անհրաժեշտությունը և պատճառը եռամսյա վարժական հավաքներն են եղել»,-նշվում է հիմնավորման մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել