Նոր մրցանակ է սահմանվելու՝ «Հանրապետություն»

Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Կառավարության որոշման նախագիծը՝ նոր, «Հանրապետություն» անվամբ մրցանակ սահմանելու մասին։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ այն շնորհվելու է Հայաստանի Հանրապետության զարգացման գործում ներդրած ավանդի համար պարգևատրման նպատակով՝ սկսած 2023 թվականից:

Հիմնավորման մեջ նշվում է, որ նմանատիպ մրցանակներ սահմանվել և շնորհվել են 2004-2018 թվականներին՝ ՀՀ նախագահի համպատասխան հրամանագրի համաձայն:

««Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամն առաջարկել է նոր մրցանակ սահմանել և ի կատարումն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2022 թվականի մայիսի 25-ի N 02/11/16695-2022 հանձնարարականի մշակվել է ««Հանրապետություն» մրցանակ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, որի ընդունումը նպատակ է հետապնդում նաև Հայաստանի Հանրապետության զարգացման գործում ունեցած ավանդի գնահատման ու խախուսման և տնտեսության զարգացման համար:

Մրցանակի մաս կազմող դրամական պարգևները, ինչպես նաև կրծքանշանի և համապատասխան վկայագրերի պատրաստման գումարները հատկացվելու են «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի կողմից»,-նշվում է հիմանվորման մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել