Օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը վարժական հավաքներ կանցկացվեն

Կառավարությունը հունիսի 23-ի նիստում վարժական հավաքներ հայտարարելու և դրա ապահովման համար ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների տրանսպորտային միջոցները ներգրավելու մասին որոշում կայացրեց:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ անհրաժեշտություն է զինված ուժերում ունենալ մարտունակ ստորաբաժանումներ` համալրված բարձր մասնագիտական պատրաստվածությամբ և ռազմաուսուցված պահեստազորայիններով, ինչպես նաև տրանսպորտային միջոցներով:

Որոշման համաձայն նախատեսվում է․

1․ Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2022 թվա­կանի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը:

2․ Վարժական հավաքներին ներգրավել մինչև 1444 քաղաքացու, որոնցից 1249-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 65-ը` ավագ ենթասպա­յա­կ­ան կազմի, 130-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային «մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական», հրթիռահրետ­անա­յին մասնագիտություններով:

3․ Վարժական հավաքների ապահովման համար, երեք ամիս ժամկետով, 2022 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը, ռազմատրանսպորտային պարտակա­նություններ ունեցող մարմիններից ներգրավել մինչև 134 միավոր տրանս­պորտային միջոց՝ համաձայն հավելվածի:

4․ Սահմանել, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստա­զո­րայինների ռազմական ունակությունների կատա­րելա­­­գոր­ծման, մասնագիտական վերապատրաստ­ման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպա­յա­կան կազմից պահեստա­զորի սպաների պատ­րաս­տման, կնքված պայմանագրի համաձայն մար­տա­­կան հերթա­պա­հության ներգրավման նպա­տա­կով:

 

NN

ը/կ

 

Տրանսպորտային միջոցի տեսակը Քանակը (միավոր) Ծանոթագրու­թյուն
1.        Մարդատար 4  
2.       Կողային, որից առնվազն 76-ը՝ անձնակազմ տեղա­փո­խել­ու համար, իսկ առնվազն 28-ը՝ ոչ պակաս 5 տոն­նա­յից 116  
3.       Ուղևորատար ավտոբուս բարձր անցանելիությամբ 8  
4.       Սանիտարական 6  
      Ընդամենը 134  

 

Հայտարարվող վարժական հավաքների ծախսերն իրականացվելու են ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով ՀՀ պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել