Ի՞նչ կարգով է անչափահասի նկատմամբ պատիժ նշանակվում

Անչափահասի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի են առնվում նրա կյանքի և դաստիարակության պայմանները, հոգեկանի զարգացման աստիճանը, առողջության վիճակը, անձի այլ առանձնահատկությունները, ինչպես նաև նրա վրա այլ անձանց ազդեցությունը: Մինչև տասնվեց տարին լրանալը միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարած անձանց նկատմամբ ազատազրկումը, ըստ հանցագործությունների համակցության, չի կարող գերազանցել յոթ տարին: Տասնվեցից մինչև տասնութ տարին լրանալը միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցանք կատարած անձանց նկատմամբ ազատազրկումը, ըստ հանցագործությունների համակցության, չի կարող գերազանցել տասը տարին:

Ըստ դատավճիռների համակցության՝ ազատազրկման ձևով նշանակվող վերջնական պատիժը չի կարող գերազանցել տասներկու տարին

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել