ՀՅԴ-ական Արամայիս Մխիթարյանի և Ալեքսան Ալեքսանյանի խափանման միջոցները փոխվել են. Լիլիթ Գալստյան

Արմավիրի առաջին ատյանի դատարանի որոշմամբ Արամայիս Մխիթարյանի և Ալեքսան Ալեքսանյանի խափանման միջոցները փոխվեցին։ Նրանք ազատ արձակվեցին գրավի դիմաց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

«Արցախյան երեք պատերազմների մասնակից, դաշնակցական իմ ընկերների նկատմամբ քրեական,իսկ իրականում քաղաքական հետապնդում էր սկսվել պրոիշխանական Մեդիա Նյուզ/Media News կայքում հրապարակված անհայտ ծագման հեռախոսազրույցի արդյունքում»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել