Այս կարգն է, որ նկարագրում է, թե ով և ինչ պիտի անի դպրոցում ու ՏՄԱԿ-ում. Ժաննա Անդրեասյան

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հանրային քննարկման ենք ներկայացրել դպրոցի աշխատանքների կազմակերպման համար ամենաառանցքային փաստաթղթերից մեկի նախագիծը՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը և դրանց նկարագրերը։

Փորձել ենք արտացոլել մի շարք կարևոր գործառույթներ, որոնք պետք է իրականացվեն հենց տեղերում՝ առաջնային տեղ տալով ներդպրոցական վերահսկողության և որակի ապահովման բաղադրիչներին, ամրագրել ներառականության և թվայնացման գործընթացները՝ աշխատակիցների գործառույթների նկարագրերում։

Խնդրում եմ կարդալ և առաջարկներ ներկայացնել։ Այս կարգն է, որ նկարագրում է, թե ով և ինչ պիտի անի դպրոցում ու ՏՄԱԿ-ում»,- գրել է նա։

Մանրամասները՝ այստեղ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել