Հանցանք կատարելու մեջ կասկածվող անձին հետաքննության մարմին, քննիչի կամ դատախազի մոտ բերելուց հետո` երեք ժամվա ընթացքում, կազմվում է կասկածյալին ձերբակալելու մասին արձանագրություն, որի պատճենը ստորագրությամբ տրվում է ձերբակալված անձին: Ձերբակալման մասին արձանագրությունում նշվում է կասկածյալի պաշտպանության, ինչպես նաև սույն օրենսգրքի 63-րդ հոդվածով նախատեսված նրա իրավունքներն ու պարտականությունները պարզաբանելու մասին:
Արձանագրությունում նշվում են կազմելու ժամանակը (օրը, ամիսը, տարեթիվը, ժամը, րոպեն), ձերբակալման ժամանակը, վայրը, հիմքը (հիմքերը) և նպատակը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի այն հոդվածը, որով նախատեսված հանցանքի կատարման մեջ կասկածվում է ձերբակալվածը, նրա անձնական խուզարկության արդյունքները և այլ հանգամանքներ, ինչպես նաև ձերբակալվածի հայտարարություններն ու միջնորդությունները:
Ձերբակալման արձանագրությունը կազմելուց հետո` 12 ժամվա ընթացքում, հետաքննության մարմինը կամ քննիչը գրավոր իրազեկում է դատախազին: