Մտավոր գործունեության արդյունքներ ստեղծելու և օգտագործելու պայմանագիր

Հեղինակը կարող է ստանձնել ապագայում ստեղծագործություն, գյուտ կամ մտավոր գործունեության այլ արդյունք ստեղծելու և իր գործատու չհամարվող պատվիրատուին այդ արդյունքն օգտագործելու բացառիկ իրավունք տրամադրելու պարտավորություն: Սույն հոդվածի 1-ին կետում նախատեսված պայմանագիրը պետք է սահմանի ստեղծվելիք մտավոր գործունեության արդյունքի բնույթը, ինչպես նաև այն օգտագործելու նպատակները կամ եղանակները:Հեղինակի կողմից ապագայում ստեղծվելիք մտավոր գործունեության ցանկացած արդյունքն օգտագործելու բացառիկ իրավունքը որևէ անձի տրամադրելու մասին հեղինակին պարտադրող պայմանագիրն առոչինչ է:

Որոշակի տեսակի կամ որոշակի բնագավառում ապագայում մտավոր գործունեության արդյունքներ ստեղծելու` հեղինակի իրավունքները սահմանափակող պայմանագրի պայմաններն առոչինչ են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել