7 պատճառ, թե ինչու է պետք գնալ Ֆրանսիայի հրապարակ․ պատգամավոր

Ազգային ժողովի «Հայաստան խմբակցության» պատգամավոր Գեղամ Նազարյանը հայտնել է 7 պատճառ, թե ինչու է պետք 19։30-ին գնալ Ֆրանսիայի հրապարակ,  նա մասնավորապես նշել է․

«Ա. Հերթական անգամ պնդելու, որ պարտության դեմքը չի կարող եւ չպետք է երկիր ղեկավարի։

Բ. Աշխարհին ասելու, որ մենք համաձայն չենք Արցախի հանձնմանը Ադրբեջանին։

Գ. Ամբողջ աշխարհին ասելու, որ թույլ չենք տա Սյունիքի մասնատմանն ու բզկտմանը։

Դ. Հայտարարելու, որ Տավուշի որոշ, բայց շատ կարեւոր տարածքներ չպետք է հանձնվեն Ադրբեջանին։

Ե. Պնդելու, որ Արարատյան դաշտի, Վայոց ձորի, Կոտայքի մեր գյուղացիները պետք է շարունակեն մշակել իրենց այգիներն ու դաշտերը, եւ որ թույլ չենք տա Արարատյան դաշտը վերածվի անապատի։

Զ. Մեր կալանավորված ընկերներին ասելու, որ իրենց կողքին ու իրենց հետ ենք։

Է. Բոլորին հստակ ասելու, որ թույլ չենք տա կործանել ու ոչնչացնել Հայ Առաքելական Եկեղեցին, ու որ շարունակելու ենք մեր նահատակների գործը, այլ կերպ ասած՝ Հայաստանը հաղթելու է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել