Առողջապահության նախարարի հրամանը՝ անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդանոցային պայմաններում բուժօգնության տրամադրման մասին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հունիսի 10-ին հրաման է ստորագրել, որի համաձայն՝ հաստատվել է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման չափորոշիչը։

Հրամանն ուժի մեջ կմտնի հունիսի 24-ին։

Iravaban.net-ը ներկայացնում է պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման և իրականացման չափորոշչի ընդհանուր դրույթները։

1. Սույն չափորոշչով կարգավորվում են 18 տարեկան և բարձր տարիքի անձանց պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության և սպասարկման (այսուհետ` հիվանդանոցային բժշկական օգնություն) կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Հիվանդանոցային բժշկական օգնությունը կազմակերպվում է հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի լիցենզիա ունեցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններում (այսուհետ` բժշկական կազմակերպություն)` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և բժշկական կազմակերպության միջև կնքված պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման համապատասխան ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագրի համաձայն:

3. Հիվանդանոցային բժշկական օգնությունն ընդգրկում է`

1) պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի N 65-Ն հրամանի հավելված 1-ով նախատեսված ցանկում ընդգրկված հիվանդությունների և վիճակների դեպքում.

2) պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով արտահիվանդանոցային բժշկական օգնության (Emergency) ծառայությունների տրամադրումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 18-ի N 44-Ն հրամանի հավելված 1-ի 29-րդ կետով սահմանված անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող վիճակների և ախտորոշումների համաձայն.

3) պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը.

4) պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հեմոդիալիզի ծառայությունների տրամադրումը.

5) զորակոչային տարիքի անձանց պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով հետազոտումը, բժշկական փորձաքննությունը և բուժումը.

6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) հավելված 1-ով նախատեսված բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնությունը և սպասարկումը՝ բացառությամբ նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական ծառայությունների (բացառությամբ սույն չափորոշչի 3-րդ կետի 7-րդ ենթակետով նախատեսված դեպքերի).

7) Որոշման հավելված 5-ի 2-րդ կետով սահմանված բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում Որոշման հավելված 5-ի 3-րդ կետում ընդգրկված նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական ծառայությունների տրամադրումը.

8) Որոշման հավելված 2-ի 13-րդ կետով սահմանված պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման տեսակների տրամադրումը.

9) Հիվանդանոցային բժշկական օգնություն ստացող Որոշման հավելված 1-ով նախատեսված բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց, հաստատված չարորակ նորագոյացություններով անձանց, տուբերկուլոզ ախտորոշումով անձանց, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 18-ի N 65-Ն հրամանի հավելված 1-ով հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններով և վիճակներով անձանց պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների տրամադրումը (համապատասխան բժշկական ցուցումների առկայության դեպքում)` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 20-ի N 53-Ն հրամանով հաստատված չափորոշչի համաձայն:

4. Բժշկական կազմակերպությունում պացիենտի հիվանդանոցային բժշկական օգնության կազմակերպման համար անհրաժեշտ մասնագիտական խորհրդատվությունների, լաբորատոր գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացման հնարավորություն(ներ)ը բացակայելու պայման(ներ)ում, տվյալ բժշկական կազմակերպությունը սույն կետով նախատեսված միջոցառումները կազմակերպում է այլ բժշկական կազմակերպությունում (բացառությամբ այն դեպքերի, երբ պացիենտի տեղափոխումը վտանգավոր է նրա կյանքի և առողջության համար)` պայմանագրային հիմունքով, կատարելով համապատասխան չափով փոխհատուցում տվյալ պացիենտի բուժման համար պետության կողմից հատկացվող գումարներից:

Հիվանդանոցային բժշկական օգնության կազմակերպման և իրականացման, ինչպես նաև հիվանդանոցային բժշկական օգնության կազմակերպման և իրականացման առանձնահատկությունների վերաբերյալ մանրամասները՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել