ՀՀ քաղաքացիները Վրաստանում գրեթե 9 մլն դոլար են ծախսել

Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ 2022 թվականի մայիսին տուրիզմից ստացված եկամուտը կազմել է 258 մլն 581 հազար 861 դոլար:

Այս մասին գրում է aliq.ge-ն։

2021 թվականի մայիսի համեմատ Վրաստանում զբոսաշրջիկների ծախսած գումարի չափը աճել է 250.4 տոկոսով։

Հարկ է նշել, որ միայն մայիս ամսին ՀՀ քաղաքացիները Վրաստանում 8 մլն 900 հազար դոլար գումար են ծախսել: Վրաստանի Ազգային բանկի տվյալներով՝ ամենաշատ գումարը՝ 46 մլն 200 հազար դոլար, ծախսել են Ռուսաստանի քաղաքացիները։ Երկրորդ տեղում Բելառուսն է։

Մյուս երկրների դեպքում տվյալները հետևյալն են՝

  • ԵՄ երկրներ և Մեծ Բրիտանիա՝ 25 մլն 100 հազար դոլար,
  • Թուրքիա՝ 25 մլն դոլար,
  • Ուկրաինա՝ 24 մլն 300 հազար դոլար,
  • Իսրայել 23 մլն 100 հազար դոլար,
  • Սաուդյան Արաբիա՝ 11 մլն 700 հազար դոլար,
  • Ադրբեջան՝ 7 մլն 900 հազար դոլար,
  • Իրան՝ 6 մլն 800 հազար դոլար։

2022 թվականի հունվար-մայիս ամիսներին տուրիզմից ստացված եկամուտը կազմել է 840 մլն 879 հազար 162 դոլար:

Նշենք նաև՝ հունվար-ապրիլ ամիսներին Վրաստան է մուտք գործել 93 հազար 900 ՌԴ քաղաքացի, որից միայն 56 հազար 100 ռուսաստանցի է լքել Վրաստանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել