Ուկրաինան այլևս գոյություն չունի իր նախկին սահմաններում, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Sky News Arabia-ին տված հարցազրույցում:
«Այն Ուկրաինան, որը դուք և մենք գիտեինք, ըստ էության, նրա սահմաններում, որոնք նախկինում էին, այլևս չկա: Եվ չի լինի: Սա ակնհայտ է», – նշել է նա։
Հիշեցնենք, որ հունիսի 15-ից 18-ը Սանկտ Պետերբուրգում տեղի է ունենում հոբելյանական, Սանկտ Պետերբուրգի 25-րդ միջազգային տնտեսական համաժողովը։ Դրա հիմնական թեման է «Նոր աշխարհ. նոր հնարավորություններ»-ը: