Տրվո՞ւմ է դրամական օգնություն ոստիկանության ծառայությունից ազատվող անձանց

Ոստիկանությունում ծառայությունից ազատվածներին տրվող վճարումները, արտոնությունները, կենսաթոշակի ապահովումը և կենսաթոշակ նշանակելու պայմանները, տեսակները, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ տրվող դրամական օգնությունը և վճարումները, ծառայության ստաժի հաշվարկման կարգը, ինչպես նաև սոցիալական ապահովության հետ կապված մյուս հարաբերությունները սահմանվում են զինծառայողների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով:

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքի համաձայն՝ առողջության, տարիքի, ժամկետը լրանալու, հաստիքների կամ զինված ուժերի թվակազմի կրճատման պատճառով ծառայությունից սահմանված կարգով արձակվելու, ինչպես նաև երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու դեպքում զինծառայողներին, նաև ոստիկանության ծառայությունից նույն հիմքերով ազատվող անձնաց տրվում է դրամական օգնություն`
մինչև 10 տարի ծառայած զինծառայողներին` ամսական դրամական բավարարման հնգապատիկի չափով.
10-ից 15 տարի ծառայած զինծառայողներին` ամսական դրամական բավարարման տասնապատիկի չափով.
15-ից 20 տարի ծառայած զինծառայողներին` ամսական դրամական բավարարման տասնհինգապատիկի չափով.
20-ից ավելի տարի ծառայած զինծառայողներին` ամսական դրամական բավարարման քսանապատիկի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել