Ուկրաինայի գրեթե ամբողջ տարածքում օդային տագնապի ազդանշան է միացել

Գրեթե ամբողջ Ուկրաինայում մեկ օրվա ընթացքում երկրորդ անգամ է օդային տագնապի ազդանշանը միացել: Այս մասին հայտնում է Украинская правда-ն:

Ըստ կայքի՝ ժամը 23:35-ի դրությամբ օդային տագնապի ազդանշան է միացել Ուկրաինայի բոլոր շրջաններում, բացառությամբ Խերսոնի շրջանի և օկուպացված Ղրիմի։

Նշենք, որ հունիսի 15-ին՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի և Ռումինիայի ղեկավարների՝ Կիև կատարած այցի ժամանակ, Ուկրաինայի գրեթե բոլոր շրջաններում օդային վտանգի մասին հայտարարվեց։

Ավելի ուշ նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել էր, որ Ռուսաստանը փորձում է լարված մթնոլորտ ստեղծել, բայց ոչ ոք դրանից չի վախենում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել