Հայաստան են ժամանել Ռուսաստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի Անվտանգության խորհուրդների քարտուղարները

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով մայիսի 16-ին Հայաստան են ժամանել Ռուսաստանի Դաշնության, Ղրղզական Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարներ Նիկոլայ Պատրուշևը, Մարատ Իմանկուլովն ու Նասրուլլո Ռախմատժոնը:

Այս մասին հայտնում են ԱԽ գրասենյակից: Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում գործընկերներին դիմավորել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել