Տիգրան Արզաքանցյանի կինը՝ Նատալյա Ռոտենբերգը մտադիր է առաջադրվել Երևանի ավագանու ընտրություններում «Ուժ հայրենյաց» կուսակցությունից։
«Որոշել ենք Նատալյա Արզաքանցյանին առաջադրել»,-այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում հայտնեց հենց ինքը, Տիգրան Արզաքանցյանը։
Նա նշեց, որ Ռոտենբերգը «կուսակցության բարձրագույն խորհրդի նախագահն է»։
Հարցին՝ ինչո՞ւ Արզաքանցյանը չի դնում իր թեկնածությունը, նա պատասխանեց, որ ինքը սպասում է խորհրդարանական ընտրություններին։ Նրա խոսքով՝ իր կինը համապատասխանում է քաղաքապետի թեկնածու դառնալու համար բոլոր պահանջներին։
Հիշեցնենք, որ Նատալյա Ռոտենբերգը ՀՀ քաղաքացիություն է ստացել հունվարի 18-ին։