Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կարող է գործը քննության ընդունել միայն այն բանից հետո, երբ սպառվել են միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերին համապատասխան իրավական պաշտպանության բոլոր ներպետական միջոցները, և վեց ամսվա ընթացքում`սկսած այն օրվանից, երբ կայացվել է ներպետական վերջնական որոշումը:
Դատարանը քննության չի ընդունում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական Կոնվենցիայի 34-րդ հոդվածին համապատասխան ներկայացված ոչ մի անհատական գանգատ, եթե այն`
ա. անանուն է կամ,
բ. ըստ էության այն նույն հարցն է, որը Դատարանն արդեն քննել է կամ որն արդեն հանձնվել է միջազգային քննության կամ կարգավորման այլ ընթացակարգի և չի բովանդակում գործին առնչվող նոր տեղեկություններ:
Դատարանն անընդունելի է համարում Կոնվենցիայի 34-րդ հոդվածին համապատասխան ներկայացված ցանկացած անհատական գանգատ, եթե գտնում է, որ այն անհամատեղելի է սույն Կոնվենցիայի կամ նրան կից Արձանագրությունների դրույթների հետ կամ ակնհայտորեն անհիմն է կամ հանդիսանում է գանգատ ներկայացնելու իրավունքի չարաշահում:
Դատարանը մերժում է իրեն հանձնված ցանկացած գանգատ, որն անընդունելի է համարում սույն հոդվածին համապատասխան: Դատարանը կարող է դա անել քննության ցանկացած փուլում: