«3+3» հերթական հանդիպումը կանցկացվի մոտ ապագայում․ Լավրով

Aliq.ge-ն հայտնում է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հարավային Կովկասում (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան – Ռուսաստան, Թուրքիա, Իրան) համագործակցության «3 + 3» ձևաչափի հերթական հանդիպումը կանցկացվի մոտ ժամանակներս։ Նա հույս է հայտնել, որ հանդիպմանը կմասնակցի նաև Վրաստանը։

Այս մասին չորեքշաբթի, Թուրքիա կատարած այցի ժամանակ հայտարարել է Լավրովը՝ Մևլութ Չավուշօղլուի հետ մամուլի ասուլիսում։

«Մենք պայմանավորվեցինք, թե ինչպես շարունակել աշխատանքը Հարավային Կովկասում։ Ինչպես գիտեք, 3 + 3 ստեղծվել է Թուրքիայի նախաձեռնությամբ։ Առաջին հանդիպումը մենք անցկացրել ենք Մոսկվայում, վրացի մեր գործընկերները չեն կարողացել մասնակցել, բայց շեշտում ենք, որ միշտ ուրախ կլինենք տեսնել նրանց այս հանդիպմանը։ Մոտ ժամանակներս կկայանա հերթական հանդիպումը, հուսով ենք կկարողանանք այդ մասին հայտարարել»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Լավրովը:

Նշենք, որ «3+3» տարածաշրջանային համագործակցության ձևաչափի գաղափարն առաջացել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո և ենթադրում է առևտրատնտեսական համագործակցություն և հարաբերությունների խորացում կովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և երեք տարածաշրջանային խաղացողների՝ Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել