Խաղողի գինիները դասակարգվում են ըստ`
1) ստացման եղանակների` սեղանի և հատուկ գինիների.
2) ծագման վերահսկման՝ սովորական և աշխարհագրական նշումով գինիների:
Խաղողի սեղանի գինիները դասակարգվում են ըստ՝
1) տարիքի՝ երիտասարդ, նորելուկ, շարքային (օրդինար), հնացրած և կոլեկցիոն գինիների.
2) ածխածնի երկօքսիդի մնացորդային քանակության` հանգիստ և պղպջուն գինիների.
3) գույնի՝ սպիտակ, վարդագույն և կարմիր գինիների.
4) խաղողի պտղի բուրմունքի՝ խաղողի չեզոք բուրմունքով սորտերից և խաղողի բուրավետ սորտերից ստացված գինիների:
Պղպջուն գինիները, ըստ ածխածնի երկօքսիդի ծագման եղանակի և հավելյալ ճնշման, դասակարգվում են՝ խաղուն, մարգարտային (կիսախաղուն), գազացված խաղուն և գազացված մարգարտային (կիսախաղուն) գինիների:
Խաղողի չեզոք բուրմունքով սորտերից ստացված սեղանի հանգիստ և խաղուն գինիները, ըստ դրանցում վերականգնվող շաքարի պարունակության, դասակարգվում են անապակ, կիսաանապակ, կիսաքաղցր և քաղցր գինիների:
Խաղողի չեզոք բուրմունքով սորտերից ստացված մարգարտային, գազացված խաղուն և գազացված մարգարտային գինիները, ըստ դրանցում վերականգնվող շաքարի պարունակության, դասակարգվում են անապակ և ոչ անապակ գինիների:
Խաղողի բուրավետ սորտերից ստացված սեղանի հանգիստ և խաղուն գինիները, ըստ դրանցում վերականգնվող շաքարի պարունակության, դասակարգվում են անապակ, կիսաանապակ, կիսաքաղցր և քաղցր գինիների:
Խաղողի բուրավետ սորտերից ստացված սեղանի գազացված խաղուն, մարգարտային և գազացված մարգարտային գինիները, ըստ դրանցում վերականգնվող շաքարի պարունակության, դասակարգվում են անապակ և ոչ անապակ գինիների:
Խաղողի հատուկ գինիները դասակարգվում են ըստ՝
1) տարիքի՝ շարքային (օրդինար), հնացրած և կոլեկցիոն գինիների.
2) ստացման եղանակի՝ դեղին, աղանդերային և բուրավետացված գինիների:
Խաղողի դեղին գինիները դասակարգվում են ըստ՝
1) վերականգնվող շաքարի պարունակության՝ անապակ, կիսաանապակ, կիսաքաղցր և քաղցր գինիների.
2) սպիրտայնության` մինչև 16 ծավ. % և 16 ծավ. %-ից ավելի էթանոլի փաստացի խտությամբ գինիների:
Խաղողի աղանդերային գինիները դասակարգվում են ըստ՝
1) խաղողի պտղի բուրմունքի՝ խաղողի չեզոք բուրմունքով սորտերից և խաղողի բուրավետ սորտերից ստացված գինիների.
2) վերականգնվող շաքարի պարունակության՝ անապակ, չոր, կիսաչոր, քաղցր և լիկյորային գինիների:
Խաղողի չեզոք բուրմունքով սորտերից ստացված խաղողի աղանդերային գինիները, ըստ սպիրտայնության, դասակարգվում են մինչև 18 ծավ. % և 18 ծավ. %-ից ավելի էթանոլի փաստացի խտությամբ գինիների:
Խաղողի բուրավետացված գինիները դասակարգվում են ըստ՝
1) դրանցում շաքարի պարունակության՝ անապակ, կիսաանապակ, կիսաքաղցր և քաղցր բուրավետացված գինիների.
2) պահման տևողության` շարքային (օրդինար), հնացրած և կոլեկցիոն բուրավետացված գինիների.
3) գույնի՝ սպիտակ, վարդագույն և կարմիր բուրավետացված գինիների:
Խաղողի քաղցուները և խաղողի խտածո քաղցուները դասակարգվում են ըստ՝
1) գույնի՝ սպիտակ, վարդագույն և կարմիր քաղցուների և խտածո քաղցուների.
2) խաղողի պտղի բուրմունքի՝ խաղողի չեզոք բուրմունքով սորտերից և խաղողի բուրավետ սորտերից ստացվածխաղողի քաղցուների և խաղողի խտածո քաղցուների.
3) ծագման վերահսկման՝ սովորական և աշխարհագրական նշումով խաղողի քաղցուների և խաղողի խտածո քաղցուների: