Ինչի՞ համար է պատասխանատու զին. էշելոնի պետի` մատակարարման գծով օգնականը

Զինվորական էշելոնի պետի` մատակարարման գծով օգնականը, պատասխանատու է թիկունքի ծառայությունների գծով զինվորական էշելոնի ժամանակին և լրիվ ապահովման, ճանապարհին ջրամատակարարման, սննդի և բաղնիքալվացքային սպասարկման կազմակերպման համար: Նա ենթարկվում է զինվորական էշելոնի պետին և իրեն անմիջական ենթակա անձնակազմի պետն է:

Զինվորական էշելոնի պետի` մատակարարման գծով օգնականը պարտավոր է`

– զորամասի շտաբում ստանալ զինվորական էշելոնի անձնակազմը պարենով, գույքով ապահովելու և փոխադրման ժամանակ դրանց հաշվառման համար նախատեսված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը.
– ապահովել մեկնման կետում պարենի ստացումը սահմանված չափերով և նրա տեղափոխումը էշելոնով, ինչպես նաև պաշարի համալրումը ճանապարհին, ապահովել լավորակ սնունդ և սահմանված նորմայով մթերաբաժնի հասցնելը յուրաքանչյուր զինծառայողին, էշելոնում խոհանոցների բացակայության դեպքում կազմակերպել տաք սննդի ստացումը զինվորական պարենային կետերից.
– խոհանոցները և մարդատար վագոնները ապահովել վառելիքով, ջրով, գույքով, ամանեղենով և հրդեհամարիչ միջոցներով.
– էշելոնի բժշկի հետ համատեղ կատարել էշելոնի խոհանոցներում տաք սննդի պատրաստման համար անհրաժեշտ մթերքների բաշխումը և այն հաստատման ներկայացնել էշելոնի պետին.
– կազմակերպել մարդատար վագոնների սարքավորումների ճիշտ օգտագործումը, հետևել վագոններում (նավի մարդատար շինություններում) հրդեհամարիչ միջոցների և ջեռուցիչ սարքերի սարքինությանը.
– կազմակերպել էշելոնի անձնակազմի բաղնիքալվացքային սպասարկում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել