Քաղաքային տրանսպորտի թանկացումը հիմնավորված է. Արազ Բաղդասարյան

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը Ֆեյսբուքի  իր էջում գրել է.

«Քաղաքապետի և իր թիմակիցների համար էլ հաճելի չի ցանկացած թանկացում, որ տեղի է ունենում մեր երկրում, մեզ համար էլ առաջնային խնդիր է ապահովել մեր քաղաքացիների հարմարավետ և մատչելի կյանքը մեզ վերաբերող ցանկացած ոլորտում։ Եվ սա զուտ խոսքեր չեն։

Ուղղակի ի տարբերություն շատ պոպուլիստական արտահայտություններ անողների մենք հստակ պատկերացնում ենք, որ քաղաքային տրանսպորտի թանկացումը հիմնավորված է և ուղղակի ճնշման մեթոդով գինն արհեստականորեն նույնը պահելը տրանսպորտային կոլապսի կբերի քաղաքը մի քանի ամսից. իսկ այդ ժամանակ նույնիսկ գնի ավելացումը 50 դրամով չի կարող փրկել իրավիճակը։ Այս ամենը հաշվի առնելով արդեն իսկ մշակվել է հստակ ռազմավարություն մեղմելու համար սոցիալական այն իրավիճակը, որն առաջացել է գների համատարած, այդ թվում տրանսպորտային ոլորտում, թանկացման պարագայում։ Մեղմելու գոնե մեր լիազորությունների և գործառույթների շրջանակում։ Մնացած մանրամասն մեկնաբանությունները կթողնեմ ոլորտի պատասխանատուներին, սակայն ուզում եմ կոչ անել բոլոր մտահոգված մարդկանց մի քիչ ավելի զգոն լինել արտահայտությունների մեջ և անտեղի դիվիդենտներ չփորձել հավաքել այս իրավիճակից, որի համար ամենաշատ մտահոգվողը և համապատասխան քայլեր ձեռնարկողը հենց մենք ենք՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ։

Մարդիկ, ովքեր ցանկացած երևույթի արձագանքելուց առաջ հաշվի են առնում ոչ միայն մեդալիոնի երևացող կողմը, այլև այն ինչ կարճաժամկետում չի նկատվում, սակայն հետագայում ավելի մեծ վնաս կարող է հասցնել։ Գտնել խնդրի կարգավորման ոչ թե կարճաժամկետում ընդունելի, այլ օպտիմալ լուծումը. եղած ռեսուրսներով, ստեղծված իրավիճակում լավագույն լուծումը։ Սա է մեր խնդիրը, որը վստահաբար կատարում ենք…»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել