Առողջապահության նախարարությունը հայտնել է, թե ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախման հետևանքով քանի քաղաքացի է դիմել բժշկական կենտրոններ

Ժամը 22:30-ի դրությամբ՝ տարբեր բժշկական կենտրոններ են դիմել 42 անձ, նրանցից 22-ը ոստիկանության ծառայողներ են: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:

«Բոլորը գտնվում են հետազոտման փուլում: Նրանց առողջական վիճակի մասին լրացուցիչ կտեղեկացնենք:

Այս պահին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը փոխնախարար Արմեն Նազարյանի հետ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում է»,- նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր՝ հունիսի 3-ին, Կառավարական առանձնատան մոտ բախում տեղի ունեցավ ոստիկանների և ցուցարարների միջև: Ոստիկանության աշխատակիցները կիրառեցին նաև լուսաձայնային նռնակներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել