Սննդամթերք չեն համարվում`
– անասնակերերը,
– կենդանիները, եթե դրանք չեն նախատեսվել շուկա հանելու` մարդու կողմից սննդի մեջ կիրառելու համար,
– բուսաբուծության արտադրանքը՝ մինչև բերքահավաք,
– դեղամիջոցները,
– կոսմետիկ միջոցները,
– ծխախոտը և ծխախոտային արտադրանքները,
– թմրադեղերը և հոգեմետ նյութերը,
– մնացորդային նյութերը և աղտոտիչները.
կեղծված սննդամթերք է այն սննդամթերք`
– որի բաղադրությունը փոփոխվել է առանց մակնշման համապատասխան փոփոխության,
– որի մակնշումը փոփոխվել է առանց բաղադրության համապատասխան փոփոխության,
– որին ավելացվել են այլ նյութեր կամ վերամշակվել է այլ նյութերի ներառմամբ, սննդամթերքի անհամապատասխանությունը սահմանված պահանջներին թաքցնելու նպատակով,
– որի պիտակի վրա առկա է ոչ ճիշտ նշում` սննդամթերքի հատուկ նշանակության մասին,
– որի ներկայացման կամ առաջարկման համար օգտագործվում է մեկ այլ կազմակերպության անվանումը, առևտրային նշանը կամ ֆիրմային անվանումը` առանց այդ կազմակերպությունից պատշաճ կերպով թույտվություն ձեռք բերելու: