Զորամասի տարեկան տոնը

Զորամասի տարեկան տոնն անցկացվում է Հայրենիքին նվիրվածության, զինվորական պարտքին ու մարտական ավանդույթներին հավատարմության ու զորական ընկերության ամրապնդման ոգով զինծառայողներին դաստիարակելու նպատակով: Նրա անցկացման ամսաթիվը որոշվում է զինված ուժերի տեսակի գլխավոր հրամանատարի (զորատեսակի և հատուկ զորքերի պետի) կողմից` ի նշանավորումն զորամասի պատմության հիշարժան օրերից մեկի.

կազմավորման օրվա,
շքանշանով պարգևատրվելու օրվա,
Հայրենիքի թշնամու դեմ մղված մարտում տարած նշանակալից հաղթանակի օրվա,
մարտական հերթապահության անցնելու օրվա:
Տոնակատարության ամսաթվի որոշման մասին համապատասխան գրանցում է կատարվում զորամասի պատմական տեղեկամատյանում (ֆորմուլայում):

Զորամասի տարեկան տոնը նշվում է սահմանված ամսաթվին մոտ հանգստյան օրը: Այդ օրը զորամասը շարվում է մարտական դրոշով և նվագախմբով: Նրա զորաշարքի առջև զորամասի հրամանատարը, այլ զինծառայողներ և վետերանները համառոտ ելույթներում պատմում են զորամասի մարտական պատմության, խաղաղ ժամանակներում ձեռք բերած նվաճումների մասին: Այնուհետև զորամասն անցնում է հանդիսավոր երթով: Թույլատրվում է զորամասը շարելու փոխարեն տարեկան տոնի նախօրյակին անցկացնել հանդիսավոր ժողով:

Տարեկան տոնի օրը անցկացնում են նաև մշակութային և մարզազանգվածային հանդիսավոր միջոցառումներ:

Տոնին կարող են ներկա լինեն այլ զորամասերի և հասարակայնության ներկայացուցիչներ, զինծառայողների ընտանիքների անդամներ և զորամասի վետերաններ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել