Գործարքի ձևը որոշող իրավունքը

Գործարքի ձևը որոշվում է այն պետության իրավունքով, որտեղ այն կնքվել է: Սակայն արտասահմանում կնքված գործարքի ձևը չպահպանելը հիմք չէ այն անվավեր ճանաչելու համար, եթե պահպանվել են Հայաստանի Հանրապետության իրավունքի պահանջները:

Արտաքին տնտեսական գործարքը, որի մասնակիցներից թեկուզև մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի կամ իրավաբանական անձ է, անկախ գործարքը կնքելու վայրից, կնքվում է գրավոր:

Անշարժ գույքի նկատմամբ գործարքի ձևը որոշվում է այն պետության իրավունքով, որտեղ գտնվում է այդ գույքը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել