Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Էմանուել Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի անսասան հանձնառությունը խաղաղ բանակցություններին ու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։
Նախագահ Մակրոնը Իլհամ Ալիևին շնորհավորական նամակ է գրել մայիսի 28-ի՝ Անկախության օրվա առթիվ։
«Վստահ եղեք, որ ես սատարում եմ վերջին ամիսներին ի հայտ եկած դրական դինամիկան և ձեռք բերված արդյունքները՝ թե՛ արտգործնախարարների մակարդակով Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ կապերի հաստատման, թե՛ սահմանային հարցերով երկկողմ հանձնաժողովի ստեղծման գործում։ Վստահության մթնոլորտի ստեղծումը կարևոր է տարածաշրջանում խաղաղության համար»,- ասել է Մակրոնը։