Հանրահայտ ապրանքային նշանը այն ապրանքային նշանն է, որը հանրահայտ ճանաչելու մասին դիմում ներկայացնելու կամ դրա մեջ նշված ավելի վաղ թվականի դրությամբ լայն ճանաչում է ստացել Հայաստանի Հանրապետության տարածքում հանրության համապատասխան շրջանակներում այն ապրանքների և (կամ) ծառայությունների համար, որոնց նկատմամբ օգտագործվել է ապրանքային նշանը:
Ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում կարող է հանրահայտ ճանաչվել, եթե օգտագործման արդյունքում այն լայն ճանաչում է ստացել Հայաստանի Հանրապետության տարածքում հասարակության համապատասխան շրջանակների համար այն ապրանքների և (կամ) ծառայությունների նկատմամբ, որոնց համար օգտագործվել է ապրանքային նշանը։
Ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում կարող է հանրահայտ ճանաչվել և իրավական պահպանություն ստանալ անկախ գրանցված լինելու հանգամանքից։
Ապրանքային նշանը Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ է ճանաչվում ՀՀ Մտավոր սեփականաության գործակալության բողոքարկման խորհրդի կողմից։
Հանրահայտ ճանաչված ապրանքային նշանին իրավական պահպանություն տրամադրվում է անժամկետ։