Ընտանեկան նպաստի չափը որոշվում է՝ ընտանեկան նպաստի բազային մասին ավելացնելով ընտանիքի կազմում գտնվող և ընտանիքի բնակության վայրում փաստացի բնակվող 18 տարին չլրացած յուրաքանչյուր անդամի համար տրվող հավելումը:
Ընտանիքի 18 տարին չլրացած անդամի համար տրվող հավելման չափը տարբերակվում է՝ ելնելով տվյալ ընտանիքի անապահովության աստիճանից, բնակավայրից, ընտանիքի 18 տարին չլրացած անդամների թվից:
Ընտանեկան նպաստի բազային մասի, հավելման և միանվագ օգնության չափերը, ընտանեկան նպաստի և միանվագ օգնության նշանակման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: