Հսկիչ նշանների` դրոշմապիտակների ձևը և կիրառման ոլորտները

Դրոշմապիտակ է համարվում սահմանված չափեր, ձև և կեղծումից պաշտպանվածության աստիճան ունեցող ինքնասոսնձվող, ծալքագծված փայլաթիթեղի մաս ունեցող դրոշմանիշը, որի վրա նշված ապրանքի համառոտ անվանումը, սերիան և հերթական համարը հնարավորություն են տալիս նույնականացնել դրոշմավորված կրիչներ արտադրողին կամ ներմուծողին, ընդ որում, ներմուծված և տեղում արտադրված կրիչների դրոշմապիտակները տարբերվում են գույներով և համապատասխանաբար «տեղական» կամ «ներմուծված» մակագրություններով:

Ինքնասոսնձվող դրոշմապիտակների դարձերեսին քսված սոսինձը և դրոշմապիտակի ծալքագծերը պետք է բացառեն դրանց անվնաս պոկելու և դրոշմապիտակի բազմակի oգտագործման հնարավորությունը: Դրոշմավորման ենթակա ապրանքի վրա պետք է փակցված լինի չվնասված և ամբողջական դրոշմապիտակ:

Դրոշմապիտակները համարվում են խիստ հաշվառման փաստաթղթեր և սահմանված կարգով հաշվառվում են ինչպես լիազոր մարմնի, այնպես էլ դրանք ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտների կողմից: Վերջիններս վարում են դրոշմապիտակների առանձին հաշվառում` խիստ հաշվառման փաստաթղթերի համար oրենսդրությամբ սահմանված կարգով:

Դրոշմապիտակներով դրոշմավորման պարտականություն են կրում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող կազմակերպություններն ու ֆիզիկական անձինք, Հայաստանի Հանրապետությունում պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող անձինք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել