Երևանի Զվարթնոց Միջազգային Օդանավակայանում Duty Free Armenia-ի, այժմ` Dufry Armenia-ի երկու անմաքս խանութ է գործում

Անմաքս առևտրի խանութները Հայաստանում հինադրվել են 2003 թվականին և կրում էին Duty Free Armenia անվանումը:

2011 թվականին միջազգային մանրածախ առևտրով զբաղվող Դյուֆրի ընկերությունը ձեռք բերեց նշված խանութները և վերանվանեց Dufry Armenia.

Նշված խանութները բավարարում են միջազգային բոլոր չափանիշները և հնարավորություն ընձեռում հաճախորդներին վայելել ամբողջութամբ խանութի միջով անցնելու և գնումներ կատարելու առավելությունը:

Զվարթնոց Միջազգային Օդանավակայանում Dufry Armenia-ի շահագործման տակ են գտնվում երկու անմաքս առևտրի խանութներ, որտեղ կարելի է գնել տեղական և արտասահմանյան խմիչքներ, շոկոլադ, օծանելիք և կոսմետիկայի բացառիկ տեսականի, կտորի և կաշվե իրերի նորաձև հավաքածուներ և աքսեսուարներ և այդ ամենը քաղաքի խանութներից անհամեմատ մատչելի գներով:

Զվարթնոց Միջազգային Օդանավակայանի պաշտոնական կայքից տեղեկացանք, որ մեկնման սրահի նոր անմաքս խանութը բացվել է 2011 թվականի նոյեմբերին, զբաղեցնում է 1200մ² տարածք, իսկ ժամանման սրահի անմաքս առևտրի խանութը զբաղեցնում է 400 մ² տարածք: Հայաստան ժամանող ուղևորները հնարավորություն են ստանում վերադառնալ անմաքս առևտրի խանութ` գնումներ կատարելու 24 ժամվա ընթացքում:

Ի դեպ, նշված անմաքս խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացմամբ զբաղվելու համար լիցենզավորված անձ է ճանաչել օդանավակայանի կառավարումն իրականացնող անձը` կառավարիչը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել