Ի՞նչ նպատակով է իրականացվում գյուղատնտեսական համատարած հաշվառումը

Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական մթերքը` բուսաբուծական և անասնաբուծական արտադրանքը, արտադրողները ենթակա են համատարած հաշվառման (այսուհետ` գյուղատնտեսական հաշվառում):

Գյուղատնտեսական հաշվառման նպատակներն են`

1) գյուղատնտեսության կառուցվածքի` գյուղատնտեսական նշանակության հողեր, անասնագլխաքանակ,գյուղատնտեսական տեխնիկա, գյուղատնտեսական նշանակության շինություններ, առկա ներուժի` մարդկային, նյութական և դրա օգտագործման վերաբերյալ տեղեկատվությունը` հանրապետության, մարզային և համայնքային կտրվածքով.

2) գյուղատնտեսության վերաբերյալ վիճակագրական տվյալների հաշվառման ամբողջական համակարգի ձևավորումը.

3) գյուղացիական տնտեսությունների վիճակագրական ռեգիստրի ձևավորումը.

4) միջազգային վիճակագրական տվյալների հետ համադրելիության ապահովումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել