Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի քաղաքացիական գործունակությունը որոշվում է նրա անձնական օրենքով:
Իր անձնական օրենքով գործունակությամբ չօժտված կողմն իրավունք չունի վկայակոչել իր գործունակության բացակայությունը, եթե նա գործունակ է գործարքը կնքելու վայրի իրավունքով, բացառությամբ այն դեպքերի, երբ մյուս կողմը գիտեր կամ պետք է իմանար նրա անգործունակ լինելու մասին:
Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի քաղաքացիական գործունակությունը Հայաստանի Հանրապետությունում կնքված գործարքներով և Հայաստանի Հանրապետությունում վնաս պատճառելու հետևանքով ծագած պարտավորություններով որոշվում է Հայաստանի Հանրապետության իրավունքով: