Գիտական և գիտատեխնիկական գործունեության սուբյեկտն իրավունք ունի անդամակցել գիտական և գիտատեխնիկական միջազգային կազմակերպություններին ու միավորումներին, մասնակցել միջազգային գիտական և գիտատեխնիկական ծրագրերին ու նախագծերին, օտարերկրյա պետությունների գիտական և գիտատեխնիկական ծրագրերին ու նախագծերին, աշխատանքային պայմանագրեր և այլ համաձայնագրեր կնքել օտարերկրյա ֆիզիկական ու իրավաբանական անձանց հետ:
Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա ֆիզիկական և իրավաբանական անձանց և գիտական կազմակերպությունների հետ համատեղ կարող են ստեղծվել գիտական կազմակերպություններ և կենտրոններ` օրենսդրությամբ սահմանված կարգով:
Գիտության և տեխնիկայի ոլորտում օտարերկրյա ներդրումները կատարվում են օրենսդրությանը համապատասխան: