Ե՞րբ կարող են համայնքներին տրամադրվել դոտացիաներ

Ֆինանսական համահարթեցումը համայնքների ներդաշնակ զարգացումն ապահովելու նպատակով տեղական ինքնակառավարման մարմինների կողմից օրենքով սահմանված լիազորությունների իրականացման համար համայնքների ֆինանսական հնարավորությունների միջև առկա տարբերության նվազեցումն է:

Համայնքների ներդաշնակ զարգացումն ապահովելու նպատակով նրանց հատկացվում են դոտացիաներ:

Դոտացիաների ընդհանուր գումարի նվազագույն չափը սահմանվում է օրենքով: Դոտացիաների ընդհանուր գումարի բաշխումն ըստ առանձին համայնքների հաստատվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով:

Դոտացիաների գումարների չափը հաշվարկվում է ըստ առանձին համայնքների բյուջեների, վերջիններս տարանջատելով`

1. 300-ից ոչ ավելի բնակիչ ունեցող համայնքների.

2. 300-ից ավելի բնակիչ ունեցող համայնքների:

Դոտացիաների գումարների չափն ըստ 300-ից ավելի բնակիչ ունեցող առանձին համայնքների որոշվում է հիմք ընդունելով վերջիններիս տնտեսական վիճակը բնութագրող հետևյալ գործոնները`

ա) համայնքի բնակչության մեկ շնչին ընկնող հողի հարկի և գույքահարկի հաշվարկային մակարդակը

բ) համայնքի բնակչության թիվը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել