Ռոյալթին մետաղական օգտակար հանածոների օգտագործումը փոխհատուցելու նպատակով, ինչպես նաև մետաղական օգտակար հանածոների և դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացումից ստացվող բարձր շահութաբերության համար օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող վճար է:
Ռոյալթի վճարողներ են համարվում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության մետաղական օգտակար հանածոների հանքավայրեր շահագործող և (կամ) մետաղի խտանյութ արտադրող հանդիսացող Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների կազմակերպությունները և ֆիզիկական անձինք: