Բնակավայրի սահմանագծերը որոշվում են հաստատված քաղաքաշինական և հողաշինարարական փաստաթղթերի հիման վրա:
Նշենք, որ բնակավայրի սահմաններում կարող են լինել հողային ֆոնդի կազմում առկա բոլոր հողերը:
Քաղաքաշինական նպատակներով համայնքի վարչական սահմաններում ընդգրկված հողերը օգտագործվում են գլխավոր հատակագծերով, քաղաքաշինական գոտիավորման նախագծերով, հողերի օգտագործման սխեմաներով սահմանված նպատակներով և փուլերով:
Հողամասերի ներառումը բնակավայրերի սահմանների մեջ չի հանգեցնում դրանց սեփականատերերի, օգտագործողների իրավունքների փոփոխման կամ դադարման:
Բնակավայրի սահմաններում ընդգրկված հողերի վրա տարածվում է քաղաքաշինական և հողաշինարարական փաստաթղթերով սահմանված իրավական ռեժիմը: