Ապրանքային ն շանների գրանցում իրականացնող պետական լիազոր մարմինը վարում է պետական գրանցամատյան, որտեղ մուտքագրվում են ապրանքային նշաններին առնչվող օրենսդրությամբ նախատեսված տեղեկությունները:
Պետական գրանցամատյանում կատարված ցանկացած գրառման և դրա հետագա փոփոխությունների մասին տեղեկությունները հրապարակվում են «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում:
Ցանկացած անձ իրավունք ունի օգտվելու պետական գրանցամատյանի տվյալներից, որոնց մատչելիությունն ապահովում է պետական լիազոր մարմինը։
Ցանկացած անձի դիմումի համաձայն` օրենքով սահմանված պետական տուրքի վճարման պայմանով պետական լիազոր մարմինը կառավարության սահմանած կարգով քաղվածքներ է տրամադրում պետական գրանցամատյանից: