Քաղաքական ուժերի մեջ չկա որևէ տարբերություն, բոլորը մեզ համար «նախկիններ» են. Կարին Տոնոյանը՝ ԲԴԽ-ում

Այսօր՝ մայիսի 26-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գ. Ջհանգիրյանը և ԲԴԽ անդամներ Ա. Մխիթարյանը, Ս. Միքայելյանը, Դ. Խաչատուրյանը ընդունել են 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների ծնողներին և հարազատներին:

Հանդիպման ընթացքում զոհված զինծառայողների հարազատները բարձրացրել են իրենց հուզող խնդիրները և Խորհրդի նախագահի պաշտոնակարի կողմից ստացել սպառիչ պարզաբանումներ:

Հիշեցնենք, որ զինվորների հարազատները ԲԴԽ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ պետական դավաճանության հատկանիշներով քրեական գործ հարուցելու պահանջով։

Խորհրդի մամուլի ծառայությունը հրապարակել է հանդիպման տեսանյութը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել