Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանն այսօր՝ մայիսի 23-ին, պատգամավորական մանդատը դնելու դիմում է ներկայացրել։ Ըստ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2021 թվականի ցուցակի հաջորդ համարը Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն է, սակայն վերջինս որոշել է հրաժարվել պատգամավորական մանդատից:
Ցուցակում հաջորդը Երևանի քաղաքապետարանի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Գայանե Եղիազարյանն է, որը հայտնել է, որ կվերցնի մանդատը:
ԶԼՄ-ներին հայտնի է դարձել, որ Եղիազարյանը չունի բարձրագույն կրթություն։
Մանրամասները՝ տեսանյութում։