Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակել է դատարանի որոշումը, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց գրավը չի փոխվի։
«Դատարանը որոշեց մերժել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու կամ վերացնելու վերաբերյալ միջնորդությունը»,-նշել է Դանիբեկյանը։
Հիշեցնենք, որ դատարանը քննում էր ՀՀ երկրորդ նախագահի պաշտպան Հայկ Ալումյանի միջնորդությունը՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։