Երևան քաղաքում՝ մայիսի 23-ի ցերեկը, 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ:
Մայիսի 25-ի ցերեկը, 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում` մայիսի 23-ին ցերեկը, 24-25-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:
Մայիսի 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 23-25-ին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով:
